ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Բերգամո» հյուրանոցը մեկընդմիշտ վերաձևակերպել է առանձնության և շքեղության հայեցակարգը։ Երևանի արվարձաններից մեկում թաքնված այս վայրում գտնվելիս անմիջապես կարելի է համակվել հանգիստ, բայց միևնույն ժամանակ արքայական զգացողությամբ։ Մնում է միայն ընտրել առաջնակարգ սենյակներից որևէ մեկը և պարզապես վայելել հարմարավետությունը, որին արժանի եք։

Գրեք մեր էլ․ փոստին

Զանգհարեք մեզ

Մեր հասցեն

Արշակունյաց 71/3

Մեր Խոհանոցը

Հաճախ ոչինչ չի կարող լինել առավել գերադասելի, քան բարեհամ ուտեստները և թարմեցնող խմիչքները։ «Բերգամո» հյուրանոցը հոգացել է, որպեսզի Դուք ունենաք Ձեր լավագույն ընթրիքը՝ առաջարկելով ուտեստների և խմիչքների լայն ընտրանի։ Ձեր հարմարավետությունը մեր առաջնայնությունն է, ուստի Ձեր պատվերը կմատուցվի Ձեր սենյակ՝ զանգից հաշված րոպեների ընթացքում։

ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Սենյակի Ձեր ընտրությունից անկախ՝ մենք հոգ կտանենք Ձեր հարմարավետության մասին, որը պարզապես անգերազանցելիների կլինի։

ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ ԵՔ

«Բերգամո» հյուրանոցում մենք ձգտել ենք Ձեզ պարգևել տան հարմարավետություն։ Անկախ նրանից՝ տեղաբնակ եք, թե զբոսաշրջիկ, «Բերգամոյում» կզգաք Ձեզ ինչպես տանը։ Միայն թե սա տուն է, որտեղ իշխում են բարձրակարգ հարմարավետությունն ու անզուգական նրբաճաշակությունը։ Թե՛ ընկերների հետ երեկույթ կազմակերպելիս, թե՛ սիրելիի հետ հանգստյան օրեր անցկացնելիս՝ «Բերգամոն» Ձեզ չի հիասթափեցնի։

Նորություններ և առաջարկներ