ԴԵԼՅՈՒՔՍ

Երկու սենյակ՝ 4 հոգու համար

ԴԵԼՅՈՒՔՍ ՀԱՄԱՐ

4 Այցելու
2 Ննջասենյակ
Հյուրասենյակ
Ավտոտնակի մուտք
WiFi
Լոգարան

ՀԱՄԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Deluxe սենյակը իդեալական տարբերակ է ընտանիքի կամ ընկերական խմբի համար։ Եթե ցանկանում եք կազմակերպել կրկնակի ժամադրություն Ձեր մոտ ընկերոջ հետ կամ Ձեր ընտանիքի հետ անցկացնել հանգստյան օրեր տանից դուրս՝ Ձեզ միանշանակ համապատասխանում է Deluxe տարբերակը։

Այն իդեալական է չորս հոգու համար. երկու սենյակ՝ յուրաքանչյուրը արքայական չափի մահճակալով, որն ամենահարմարավետն է։ Բոլոր հիմնական հարմարությունները ևս առկա են՝ Wi-Fi-ից մինչև ցնցուղ և հիմնական կահույք։ Եթե պլանավորում եք «Բերգամո» այցելել Ձեր անձնական մեքենայով՝ մի անհանգստացեք, քանզի Ձեզ համար հասանելի կլինի ավտոտնակի մուտք։

Սենյակները մանրակրկտորեն մաքրված և ախտահանված են՝ տարածքը Քովիդից պաշտպանված պահելու համար։ Ուտելիքը մատուցվում է Ձեր սենյակ՝ Ձեր պատվերով։ Ինչպես նաև՝ յուրաքանչյուր պահի կարող եք զանգահարել, եթե որևէ օգնության կարիք ունեք կամ ցանկանում եք դիմել հավելյալ ծառայության համար։

ՆԿԱՐԱԴԱՐԱՆ

0 Item £0.00
Loadding...