ԼՅՈՒՔՍ

Շքեղությամբ շրջապատված

ԼՅՈՒՔՍ ՀԱՄԱՐ

2 Այցելու
1 Ննջասենյակ
Հյուրասենյակ
Ջակուզի
Ավտոտնակի մուտք
WiFi
Լոգարան

ՀԱՄԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Luxe-ը այն է, ինչ Դուք կնախընտրեք, եթե պլանավորում եք անցկացնել հանգստյան օրեր Ձեր ընտանիքի կամ մտերիմ ընկերների հետ։ Լավագույններից մեկը լինելով՝ այս տարբերակը ամբողջությամբ հարմարավետության և նրբաճաշակության մասին է։

Lux սենյակը նախատեսված է մինչև չորս հոգու համար. երկու առանձին սենյակներ՝ յուրաքանչյուրը քինգ չափի մահճակալով։ Բազմաթիվ հարմարավետություններից կարելի է առանձնացնել ջակուզին, որը թույլ կտա լիարժեքորեն վայելել Ձեր հանգիստը։ Պարզապես ավելորդ է նշել մյուս հարմարավետությունները՝ Wi-Fi-ից մինչև ցնցուղ և հիմնական կահույք։ Եթե պլանավորում եք «Բերգամո» այցելել Ձեր անձնական մեքենայով՝ մի անհանգստացեք, քանզի Ձեզ համար հասանելի կլինի ավտոտնակի մուտք։

Սենյակները մանրակրկտորեն մաքրված և ախտահանված են՝ տարածքը Քովիդից պաշտպանված պահելու համար։ Ուտելիքը մատուցվում է Ձեր սենյակ՝ Ձեր պատվերով։ Ինչպես նաև՝ յուրաքանչյուր պահի կարող եք զանգահարել, եթե որևէ օգնության կարիք ունեք կամ ցանկանում եք դիմել հավելյալ ծառայության համար։

ՆԿԱՐԱԴԱՐԱՆ