Մեր Մասին

Նրբաճաշակության և հարստության համադրություն

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՍԵՆՅԱԿՆԵՐ

Կատարեք ընտրություն չորս տարբեր յուրահատուկ դիզայնով սենյակներից։ Անկախ նրանից՝ կընտրեք ստանդարտ, թե VIP սենյակ, Ձեզ սպասում է հարմարավետություն, ինչպիսին դուք դեռ չեք զգացել։

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձեր առանձնությանը տալով առաջնային կարևորություն՝ մենք միշտ կլինենք Ձեր կողքին։ Որ պահին էլ Դուք ցանկանաք որևէ ուտեստ պատվիրել Ձեր սենյակ կամ հավելյալ այլ ծառայություն՝ մենք ակնթարթորեն կկատարենք Ձեր ցանկությունը։

ՏԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Շքեղությունն ու նրբաճաշակությունը «Բերգամո»-ի փորձառության անկյունաքարերն են։ Սակայն մեզ համար առաջնային է նաև, որ սենյակները Ձեզ հաղորդեն տան հարմարավետություն։

ԳՈՂՏՐԻԿ ՔԱՂԱՔ

Պահելով իր քաղաքակրթությունը՝ Հայաստանը, մասնավորապես Երևանը, լի է արկածային մեծ հնարավորություններով։ Քաղաքն ունի շատ առաջարկություններ՝ թե կցանկանաք երեկոն անցկացնել հարմարավետ սրճարանում, թե պատմամշակութային շրջայց կատարել։ Ժամանակակիցի և հնաոճի ներդաշնակ համադրությամբ՝ Երևանը կգոհացնի և՛ պատմությամբ հետաքրքրվածներին, և՛ զբոսաշրջիկներին, ովքեր հետաքրքրված են ժամանակակից ճարտարապետությամբ և արվեստով։

COVID - ԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՏԱՐԱԾՔ

Միայն շքեղության չէ, որ ձգտում է «Բերգամոն»։ Այս աղետալի համաճարակի ողջ ընթացքում բոլորի համար առաջնահերթություն է եղել, նախևառաջ, անվտանգությունը։ Դիմակներ կրելը եւ հիգիենայի հիմնական կանոնների պահպանումը վիրուսի տարածման զսպման հիմքում են: Բայց անձնական հիգիենան պետք է լիարժեք դառնա շրջապատող միջավայրի գերազանց մաքրությամբ։ «Բերգամոյի» սենյակները հաճախակի մանրակրկտորեն ախտահանվում են՝ Ձեզ Քովիդից պաշտպանված պահելու նպատակով։

ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՍԵՆՅԱԿԸ

«Բերգամո» – ն ձգտում է շքեղության, նրբաճաշակության և հարմարավետության։ Որպեսզի դրանք հնարավոր լինի մատուցել տարբեր դասերով՝ մենք ստեղծել ենք չորս տարբեր տեսակի սենյակներ՝ Standard, Deluxe, Lux և VIP: Եթե Դուք ցանկանում եք առավելագույնս հարուստ փորձառություն ունենալ, ապա VIP սենյակները պարզապես կատարյալ են։ Իսկ եթե ցանկանում եք անցկացնել Ձեր հանգիստը շքեղ, բայց միևնույն ժամանակ պարզ սենյակում, ապա միշտ կարող եք ընտրել Standard կամ Deluxe տարբերակնեը։